• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

18 հոկտեմբերի, 2020

Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով: Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին  նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք  ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ  գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս  հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների  հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:
Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով  նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի»  էջերով հեռարձակվող երեկոն  վարող Մարգարիտա Վարդանյանը  Արցախի պատմությունն ու  հայկական ծագումը ներկայացնելուց առաջ  այսպես ասաց. «Ողջույն, իմ  անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով:

Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: